Աստղագուշակ՝ ապրիլի 21-ի համար

LifeStyle mediaarm 2024-04-21 00:00:00 5085
astxagushak-3_5IdYk.jpg

Խոյ. Բարենպաստ օր է` կապված ձեզ համար օգտակար տեղեկություններ ստանալու հետ: Կարելի է ցանկացած տեսակի բարդ գործերով զբաղվել` որքան էլ որ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի ծայրը ծայրին հասցնել: Օրը հարմար է պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցեր լուծելու համար, չի բացառվում, որ գայթակղիչ առաջարկներ ստանաք:Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը` կարելի է ձեռնամուխ լինել ինչ-որ նոր բանի, կամ ուղղակի ձեր կյանքում որոշակի փոփոխություններ մտցնել: Արժե նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում` դա բարեհաճ ընդունելության կարժանա:

Ցուլ. Անբարենպաստ միտումների ազդեցությունը երբեմն իրեն զգացնել է տալիս, սակայն օրն, ընդհանուր առմամբ, անցնում է հաջող: Ձեր խնդիրն է շարունակել սկսած գործերը և ոչ մեկի ուսերին չդնել դրանք, քանի որ այդ ամենը հաղթահարելու ունակ եք միայն դուք ինքներդ: Հնարավոր է օգնություն ստանաք հին ընկներներից ու ծանոթներից, այդ թվում` նյութական: Մեծ է հաջող գործարքների հավանականությունը:

Լավ օր է շփումների համար, այդ թվում և` ազդեցիկ մարդկանց հետ; Դուք ուժեղ տպավորություն եք թողնում նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հրապույր` այն լուրջ դեր չի խաղա ձեր կյանքում, սակայն շատ դրական էմոցիաներ կպարգևի:

Երկվորյակներ. Օրը հաջող է դասավորվում և լայն հնարավորություններ բացում նշանի բազմաթիվ ներկայացուցիչների առջև: Կարևոր է ձեր տաղանդների դրսևորման համար արժանի կիրառություն գտնելը` ափսոս է ուժերն ու ժամանակը չարժեցող բանի վրա ծախսելը: Դուք հիանալի եք կարգավորում կազմակերպչական հարցերը, ենթականերին տալիս խելամիտ հանձնարարություններ և առանց հոգնելու դրսևորում լիդերական ունակություններ:

Ձեր բախտը սիրո և փողի հարցում բերում է այն աստիճան, որ շրջապատը սկսում է ձեզ նախանձել: Հարմար օր է, որպեսզի մտերիմների հետ կիսվեք ձեզ մտահոգող խնդիրների շուրջ:

Խեցգետին. Անբարենպաստ օր է ինչպես անձնական, այնպես էլ` գործնական շփումների համար: Կարող են լուրջ տարաձայնություններ ծագել աշխատակիցների և մտերիմ մարդկանց հետ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դուք կորցնում եք այն մարդկանց աջակցությունը, ում վրա սովոր էիք հենվել: Ցանկալի չէ գործարքներ կնքելը, ինչպես նաև այնպիսի հարցերի քննարկումը, որոնք կապված են աշխատանքը փոխելու հետ:

Հնարավոր են չպլանավորած այցեր, ընդ որում, հյուրերը իրենց երկար մնալով, կարող են և ձանձրացնել: Այսօր ծագած ֆինանսական խնդիրները ավելի լուրջ են, քան դա թվում է առաջին հայացքից:

Առյուծ. Այսօր ձեր հաջողությունները զգալի կլինեն, եթե դուք չշեղվեք և կենտրոնանաք միայն ամենակարևոր բաների վրա: Պրոֆեսիոնալ խնդիրները, որ դուք ձեր առջև դնում եք, բազմաթիվ են, սակայն այնքան բարդ չեն, որքան թվում է առաջին հայացքից, դրա հետ մեկտեղ էլ դուք դրանք հմտորեն հանձնարարում եք այնպիսի մարդկանց, ովքեր լավագույնս դա իրականացնում են: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Նոր ծանոթությունները օգտական են լինում, դուք հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանքը, նրանք էլ պատրաստ են օգնել ձեզ և լուծել ձեր մի շարք խնդիրներ:

Կույս. Բարենպաստ օր է աշխատանքի համար, նշանի առավել եռանուն ներկայացուցիչները կարող են հույսը դնել ծառայողական բարձրացման վրա: Հնարավոր է և եկամուտների աճ, հատկապես հաճելի է, որ դրա համար պետք չէ մեծ ջանքեր թափել: Հնարավոր է լինում նոր դաշնակիցներ գտնել, որոնց մեջ կարող են և բավական ազդեցիկ մարդիկ լինել:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Այսօր սկսած հաաբերությունները կզարգանան բավական դինամիկ և կբերեն բավական շատ դրական էմոցիաներ:

Կշեռք. Այսօր շատ բան փոխվում է աչքի առաջ, ընդ որում ոչ միշտ է ձեզ համար հասկանալի, թե արդյոք օգտակար կլինեն այդ փոփոխությունները: Աշխատեք զուր տեղը չանհանգստանալ, ժամանակի հետ դուք կստանաք բավարար տեղեկություններ, որպեսզի ճիշտ եզրակացություններ անեք: Կարող են իրենց մասին հիշեցնել վաղեմի գործընկերները, նրանց օգնության շնորհիվ դուք կկարողանաք իրականացնել ձեր ամենահամարձակ պրոֆեսիոնալ մտահղացումները:

Օրը զգուշավորություն է պահանջում` դուք սովորականից ավելի հակված եք ռիսկի գնալու, իսկ դրա հետևանքները կարող են տհաճ լինել: Հրաժարվեք ղեկին նստելուց  և սպորտի էքստրեմալ ձևերից:

 

Կարիճ. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել: Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և` ոչ մեծ առևտրի և ներդրումների  համար օրը առավել քան հարմար է:

էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների մասին:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են հենց’ այնպես, ինչպես դուք նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում պրոֆեսիոնալ փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:

Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:

Այծեղջյուր. Հաջող օր է, որը խոստանում է առաջընթաց գործերում և ձեռնտու գործարքների կնքում: Նախկինում ձեռք բերած փորձը չափազանց կարևոր կլինի, ինչի շնորհիվ դուք խուսափեք սխալներ թույլ տալուց; Դուք տրամադրված եք կոնստրուկտիվ, պատասխանատու և միևնույն ժամանակ` վճռական: Ուժեղ է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ` դրա բոլոր դրսևորումներով, և նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ հայտնաբերում են ստեղծագործական հակումներ:

Այսօր դուք կարող եք սատարել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդու, օգտակար խորհուրդ տալ կրտսեր ազգականներին: Հիանալի օր է ռոմանտիկ  և զվարճալի ճանապարհորդությունների համար:

Ջրհոս. Չնայած օրը դասավորվում է ոչ հաջող ձևով, այնուամենայնիվ դուք համառորեն գնում եք ձեր նպատակին ընդառաջ, և հաստատ կհասնեք դրան ավելի շուտ, քան սպասում էիք: Դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր շահերը, այլև` պայքարում եք արդարության համար, ինչով նյարդայնացնում եք առավել պրակտիկ մարդկանց: Մյուս կողմից էլ ձեր հասարակականորեն օգտակար գործունեությունը կարժանանա ձեզ համար համակրելի անձանց հարգանքին:

Չեն բացառված հաճելի անակնկալները, արժեքավոր նվերները: Ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, սակայն ճիշտ կողմնորոշվելու դեպքում դրանք ձեզ անչափ հաճելի պահեր կպարգևեն:

Ձկներ. Ամենալավ բանը, որ կա այսօրվա մեջ, դա այն հանգստությունն է, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած գործի: Ուրիշները կարող են անսահման ապրումներ ունենալ և իրար խառնվել, իսկ դուք վերահսկում եք ձեր զգացմունքները, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել: Աշխատեք խուսափել ոչ պաշտոնական միջավայրում անիմաստ շփումներից: Կարգավորվում են ղեկավարության և աշխարհիս ուժեղների հետ հարաբերությունները, հնարավորություն ունեք բարձրանալ կարիերայի աստիճաններով: Դուք ոչ միայն կկարգավորեք ձեր սեփական զգացմունքները, այլև` կօգնեք մտերիմ մարդուն հաղթահարել ինչ-որ ներքին արգելքներ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ