Աստղագուշակ՝ ապրիլի 16-ի համար

LifeStyle mediaarm 2024-04-15 23:39:00 1140
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak-1txgb8_M0fCD.jpg

Խոյ: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և հաճախ կարող եք վրիպումներ թույլ տալ:

Հրաշալի օր է ընկերների, կամ ընտանիքի անդամների հետ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ուղևորությունները չեն ձանձրացնի: Երեկոյան կարող եք գործի դնել ձեր խոհարարական հմտությունները: Այսօր անգամ ամենաբարդ ուտեստները ձեզ մոտ հրաշալի կստացվեն:

Ցուլ: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը՝ ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան:Որքան էլ տարօրինակ է,բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի:

Խնայեք ինքներդ ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ:

Երկվորյակ: Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն, ընդհանուր առմամբ, օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել: Իսկ շարքային աշխատողներին, կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվել հակառակորդներից, ովքեր ժամանակին խոչընդոտել են ձեր մտահաղացումների իարականացմանը:

Նպատակահարմար օր է, անշարժ գույքի հետ կապված, խոշոր գործարքներ կնքելու համար: Տնային գործերը ձանձրալի չեն թվա, բացի այդ, մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Խեցգետին: Փորձում եք լողալ հոսանքի ուղղությամբ, սակայն, հիշե՛ք, որ այն ձեզ կարող է անսպասելի տեղեր հասցնել:Դժգոհելու առիթ չեք ունենա, քանզի օրը բավականին հետաքրքիր կդասավորվի, և դա հենց այն է, ինչ ձեզ պետք է:

Այսօր առավել ցայտուն կդրսևորեք բնավորության այն կողմերը,որոնց վրա, սովորաբար, աշխատում եք ուշադրություն չգրավել:Այդ իսկ պատճառով, շրջապատի մարդիկ հնարավոր է փոխեն, ձեր մասին ունեցած, իրենց կարծիքը: Չեն բացառվոիմ սիրային հարաբերությունները, որոնք շատ հետաքրքիր ու անսովոր զարգացում կունենան:

Առյուծ: Այսօր, գործնական ոլորտում, հնարավոր են որոշ տհաճ հայտանգործություններ: Կպարզվի, որ ձեր գործերն այնքան էլ կարգին չեն, որքան թվում է, և ծրագրերում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հաջողության հասնել: Այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ումից անախորժություններից բացի ոչինչ չեք ակնկալել:

Օրվա առանձնահատկություններից մեկն էլ այն է , որ հնարավոր է սիրո խոստովանություն,կամ առանձնակի ուշադրություն ձեզ համար ոչ համակրելի անձանց կողմից: Եվ եթե չստացվի նորրբ ձևով հասկացնել, որ անտարբեր եք, ապա կարող եք լուրջ հակառակորդներ ձեռք բերել:

Կույս: Բարեհաջող օր է անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր պարզաբանելու համար: Կարող եք լուծել ոչ միայն սիրային խնդիրներն, այլ նաև՝ ընտանեկան: Այսօր կես խոսքից հասկանում եք մարդկանց , կանխատեսում նրանց քայլերը: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ առիթ կունենան զբաղվելու չափազանց հետաքրքիր և հեռանկարային գործերով:

Ֆինանսական տեսանկյունից գործերն այնքան էլ լավ չեն: Դժվար թե հաջողվի ճիշտ որոշումներ կայացնել: Բարեբախտաբար ձեր կողքին կան մարդիկ,որոնց հետ կարող եք խորհրդակցել: Վերջիններս կօգնեն ձեզ կողմնորոշվել և խուսափել սխալներից:

Կշեռք: Օրվա առաջին կեսին փորձեք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Նշանի շատ ներկայացուցիչների համար այս ժամանակահատվածը կարող է բարդ լինել, բայց նաև շատ օգտակար՝ արժեքավոր փորձ և գիտելիքներ ձեռք բերելու տեսանկյունից: Հնարավոր է հանդիպում այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին նեղացրել են ձեզ, ստիպել են տառապել : Կհասկանաք, որ նանք դա միտումնավոր չեն արել և, ցանկության դեպքում, կկարողանաք վերականգնել հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն, եթե առավել զգուշավոր լինեք, ապա լուրջ դժվարություններ չեն ծագի: Հնարավոր են փոքր վնասվածքներ: Առողջական լուրջ խնդիրներ չեք ունենա:

Կարիճ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Այս ժամանակահատվածում կարող եք թույ տալ սխալներ, որոնց շտկումը, հետագայում, շատ ջանքեր կպահանջի: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե հուսալի աջակիցներ ունեք, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը:

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Որոշ ժամանակ անց ուժերը կվերականգնվեն և ձեզ ավելի լավ կզգաք:

Աղեղնավոր: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալնել, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել:

Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից, ձեր բնակավայրը կարգի կբերեք, որոշ փոփոխություններ կկատարեք: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Այծեղջյուր: Այսօր ձեռք կբերեք հակառակորդներ, քանզի ձեր մեկնաբանություններում շատ աննրբանկատ եք և կարող եք լուրջ վիրավորանք հասցնել առավել զգայուն մարդկանց: Կանանց հետ լեզու գտնել չի հաջողվի, անգամ եթե նրանց հանդեպ բարեկամաբար եք տրամադրված, վերջիններիս կթվա, թե դա ծուղակ է:

Խուսափեք ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց , դրամական միջոցները ճիշտ տնօրինել այսօր չի ստացվի: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրելիի հետ շփվելու, և համատեղ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոյան վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է, աշխատեք չտարվել սուր զգացողություններով:

Ջրհոս: Հանգիստ օր է սպասվում: Օրվա առաջին կեսին հաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք: Հրաշալի ժամանակահատված է ընկերների, համախոհների հետ շփվելու արդիական խնդիրներ քննարկելու համար: Կհաջողվի նոր դաշնակիցներ ձեռք բերել , վերջիններս, շատ անգամներ, կօգնեն ձեզ դուրս գալ բարդ իրավիճակներից: Հրաշալի լեզու կգտնեք թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինքնազարգացման համար:Նշանի շատ ներկայացուցիչներ մեծ բավականություն կստանան հարազատների հետ շփումներից: Սիրելիին հաճելի անակնկալ մատուցեք, և ձեր ջանքերն,անկասկած, կգնահատվեն:

Ձկներ: Օրը բավականին բարդ կդասավորվի, սակայն, հաջողության հասնելու հնարավորություն, այնուամենայնիվ, կունենաք:Ամեն բան կախված է նրանից ,թե ինչ համախոհներ կընտրեք, և ում խորհուրդներին կհետևեք: Նոր ծանոթների հետ հարաբերություններում առավել զգույշ եղեք:Հակված եք գերագնահատել մարդկանց, վստահել նրանց, ովքեր արժանի չեն դրան:

Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Չափից շատ մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ, դիմեք հարազատների օգնությանը: Հնարավոր է գումարային շահույթ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
dproc_t5Zar.jpg

Հերթական արտակարգ դեպքը Երևանի դպրոցներից մեկում

jranjatumner_MxA4G.jpg

Պատրաստվեք․ 24 ժամ ջուր չի լինելու

avtovtar-1_w7_4G.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

erkrasharj-1_Qkuza.jpg

Թուրքիայում ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ

gagik-surenyan-1_tL2gB.jpg

Գագիկ Սուրենյանը հայտնում է եղանակային փոփոխությունների մասին

hosanqazrkum-1_j9l7T.jpg

Պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում

rubli-1_n58Ec.jpg

Ռուբլին կտրուկ էժանացավ. ԿԲ նոր տվյալները

larvac-iravichak-e_JfCRF.jpg

Արմավիր-Գյումրի ճանապարհին իրավիճակը գերլարված է․ Տեսանյութ

hh-pn-1_xPo6e.jpg

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց

artakarg-depq-1_Yf-n4.jpg

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում

jranjatum_wz6d6.jpg

Ջուր հավաքեք. 1 ամբողջ օր ջուր չի լինելու

gazanjatum_Dm4MJ.jpg

Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին

mayis-amis_ZbCh6.jpg

Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

kyaram_MtWgC.jpg

Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս Քյարամ Սլոյանի սխրանքը

vanecyani-harsanik_UGUQG.jpg

Համացանցը քննարկում է Վանեցյանի որդու հարսանիքի հյուրերին. Տեսանյութ

dolar-rubli-1_rD-WC.jpg

Դոլարը և ռուբլին թանկացան․ Այսօրվա փոխարժեքները

paruyr-sevaki-vordin_QEwYu.jpg

Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

luys-ci-lini-1_MdHpG.jpg

Տեղեկացեք․ Վաղը Երևանում և մարզերում լույս չի լինելու

exanaky-ktaqana_OPZpS.jpg

Այսօր սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան

vanecyani-vordin_hJTNW.jpg

Դվինում Արթուր Վանեցյանի որդու շքեղ հարսանիքն է. Ովքեր են հյուրերը

sahak-sahakyan_5SJbw.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Սահակ Սահակյանը

5-zoh_iqYXE.jpg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Սյունիքում 5 հոգու կյանք խլած ավտովթարից

avtovtar-zoher_Y2Ubp.jpg

Հայտնի է Սյունիքում տեղի ունեցած ավտովթարի զոհերի և վիրավորների թիվը․ Լուսանկարներ դեպքից

gazanjatum-3_7Rt6C.jpg

Գազ չի լինելու հետևյալ հասցեներում

jur-chi-linelu-1_Lz5nE.jpg

Տեղեկացեք․ 35 ժամ ջուր չի լինելու