Ասացի ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը... ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան. Մհեր Զարգարյանը մանրամասներ է պատմում

Լուրեր mediaarm 2023-09-28 14:35:00 2019
img8011_J9fAK.jpeg

Ինձ առանց հարցնելու առանց բան, տարել են, էդքան բանը դրել են դեմս ու ստիպել, որ ասեմ, եթե չասեմ երեխուս մատաղ են անելու:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ արցախցի տղամարդը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ հայ ազգը դավաճան ազգ է, ու պիտի վերանա այս ազգը:

Նույն տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ տեսանյութերից մեկում ներկայացնում էր, որ ամեն բան լավ է, ու հայերը իրենց «դուխը» չգցեն և վերջում ասում է. «Մեհրիբան, դիմացի` Զարգարյան Մհերը գալիսա»:

Tert.am-ը կապ է հաստատել տեսանյութերում նկարահանված Մհեր Զարգարյանի հետ, ով ներկայացրել է մանրամասները.

«Երկու տարբերակ կար, կամ լրագրողներին կանչում են ու էս վիդեոն նկարում, կամ էլ երեխուս տանում են մատաղ անեն իմ աչքի դեմը»,- ասել է նա:

Մհերը ներկայացրել է, թե ինչ պահանջ է եղել, և կոնկրետ ինչ տեքստ պետք է ասեր.

«Ինձ ասել են՝ ասեմ, որ Ադրբեջանում լավա, որ Արայիկ Հարությունյանին ասեմ դավաճան, գեներալների անունները նշեմ ու ասեմ, որ դավաճաներն իրանք են, բայց դրանք չեմ ասել, խաբել եմ, որ ոչ մեկին անունով չգիտեմ:

Ու ստիպել են, որ 3-4 անգամ կրկնեմ նույն բանը, ու եթե էդքան չասեմ իրար հետևից, երկրորդ անգամ ինձ զգուշացում չի լինելու: Ասեցի՝ ինչ ասեք, ես կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը»,- նշել է նա:

Նա նշել է, որ իրեն և կնոջը առանձին են տարել և ստիպել նույն բանը, նշել է, որ իրենց հետ խոսել են հայերեն:

«Ինձանից լավ էին խոսում հայերեն:

Զենքը դրել էին կողքս, իմ հին վիդեոն միացրել էին ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում, որ 44-օրյա պատերազմի օրը մատաղ պիտի անեն»,- նշել է նա:

Ըստ Մհեր Զարգարյանի, նա տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրայից մեկ այլ տղամարդու առևանգել.

«Ես առաջինը չէի, ինձանից երկու ավտո առաջ մեկին աչքիս դեմը տարան»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ