Առեղծվածային ու արտակարգ դեպք Երևանում

Իրադարձային mediaarm 2023-06-05 10:12:00 531
Հետևեք մեզ՝ Telegram-ում
7e35f6d0-9a7e-4159-b98a-562c393903e6_z3te6.jpeg

Այսօր՝ հունիսի 5-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ գյոլ»-ում հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր լճի ողջ տարածքը վերցրել են իրենց հսկողության տակ, քանի որ կան քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, ովքեր ձկներ են դուրս բերում լճից և տանում, սակայն չիմանալով, որ հնարավոր է՝ այդ ձկները թունավորված լինեն։ 

Խնդրի մասին տեղյակ են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը և համապատասխան փորձաքրեագիտական կենտրոնը։ 

Այս պահին ոստիկանները սպասում են, մինչև կժամանեն նշված գերատեսչությունների մասնագետները։ 

Թե ինչ հանգամանքներոմ են ձկները սատկել, իսկ մեծ մասը դուրս եկել ջրի երես, մնում է առեղծված։ 

Տեղում նաև մի քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ զբաղվել են ձկնորսությամբ, 2 վարկած էին առաջ քաշում․ կա՛մ թթվածնի պակասն է, կա՛մ թունաքիմիկատներ են լցրել լճի մեջ։ 

Ըստ «Էկո-մեդիայի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի. ««Թոխմախի գյոլ», կամ Արգիշտիի լճի երեսին, աներեւակայելի քանակությամբ ձկների հայտնվելը, դրանց մի մասի սատկելու պատճառը կարող է լինել հիմնականում թթվածնի պակասության պատճառով։ Ենթադրելի է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ լիճ է բաց թողել մանրաձուկ։ Հիմնականում պնդաճակատ, այլ կերպ ասած толстолобик տեսակի ձուկ։ Ձուկը արագ մեծացող տեսակ է և ըստ հավանականության ջուրը այդ քանակի արդեն մեծացած ձկան համար համ քիչ է դարձել, համ պղտոր, կեղտոտ, ձուկն էլ թթվածնի պակասի առաջ է կանգնել, սկսվել է անկման պրոցեսը։ 

Լիճը Երևանի ամենահին արհեստական ջրավազանն է, այն   կառուցվել է մեր թվարկությունից առաջ VIII դարում Արգիշտի արքայի  կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի  բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։  Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

Եվ ձկների հայտնվելը այս լճում, այն էլ այդ քանակությամբ և այդ տեսակների կարող էր լինել միայն ինչ-որ մեկի կողմից, ով որոշել է լիճը դարձնել ձկնաբուծարան։ Հնարավոր է, դա դիտավորյալ չի արվել։ Չի բացառվում, որ Հրազդանի վրա ձկնաբուծարան է եղել և ձուկը «փախել է»: Ամեն դեպքում ձկներին փրկելու համար, պետք է մի մասին լճից հանել, մնացածի համար էլ ջուր ավելացնել, որ թթվածնի բալանսը լճում կարգավորվի։ Նաև քիմիական անալիզի է պետք անցկացնել ջրի որակի, որ բացառվի թունավոր նյութերի, այդ թվում ծանր մետաղների առկայությունը լճի ջրում և ձկան մեջ»: 

Կիրակոսյանը հավելեց, որ ավելի ստույգ երևույթը կուսումնասիրեն և եզրակացություն կարտահայտեն ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանները։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
spanutyun_exTy5.jpg

63-ամյա տղամարդուն սպանել են, մարմինը այրել և թաղել այգում․ Մանրամասներ

stepany-mahacav_HZNEh.jpg

20-ամյա Ստեփանը հիվանդանոցում մահացավ

robert-hayrapetyan_r002B.jpg

«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է Իշխանասարում

zinvori-cnox_1TmYU.jpg

Անսարք է եղել, 5 տարի այդ մեքենան չի քշվել. Տուժածի ծնող

vogghbergakan-depq_p0Aoh.jpg

Ողբերգական դեպք Է տեղի ունեցել Երևանում

lav-lur-cnoxi-hamar_43IAv.jpg

ԼԱՎ ԼՈՒՐ՝ երեխային մանկապարտեզ տանող ծնողների համար

zinvorakan-carayutyun_rt3H2.jpg

Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի

rublin-tankacav_mk3OS.jpg

Ռուբլին թանկացավ․ Դոլարը՝ էժանացավ

luys-chi-linelu-3_svieA.jpg

Այսօր 10:00-ից լույս չի լինելու

vraert_z2uSH.jpg

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ Հետիոտնի ինքնությունը հայտնի է

astxagushak_Dyxmh.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 19-ի համար

gaz-chka_9pqj5.jpg

11 ժամ գազ չի լինի. Հասցեներ

vtarvac-uaz_dNXwP.jpg

«Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը

andzrev-amprop_onzBS.jpg

Անձրև և ամպրորպ․ եղանակն առաջիկա օրերին

avtovtar_zOEHE.jpg

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

artakarg-inqnatirum_gv2WX.jpg

«‎Մաա՜մ, վախենում եմ․ Աստված ջան, օգնի մեզ․․.»‎ Ինչպես Դուբայ-Երևան չվերթի ուղևորները հրաշքով փրկվեցին․ Բացառիկ տեսանյութ

ruben-hayrapetyan-samvel-vardanyan__3LHN.jpg

Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը

seksual-gorcogutyun_FBZL9.jpg

Հայտնի է 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն կատարած տղամարդկանց ինքնությունը

rublin-ezanacav_RiHOR.jpg

Ռուբլին ու դոլարը ավելի էժանացան. ԿԲ

vrastan-meknoxneri-hamar_0j0gS.jpg

Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. Նախատեսված է տուգանք

voghbergakan-avtovtar_Nqpjs.jpg

Լուսանկարներ այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարից

erkrasharj-e-texi-unecel_Gyhdt.jpg

Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

inqnatiry-kaycakaharvel-e_ZHRXz.jpg

Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

taxu-varordy_NfDOC.jpg

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Տաքսու վարորդն ու ընկերը երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն են կատարել. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

harsnacun-mahacel-e_4uDUO.jpg

Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել. ՖՈՏՈ

Իրադարձային 98106

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Միջազգային 54327

Հայտնի է Մոսկվայի Crocus City Hall-ում տուժած քաղաքացիների անունները

Իրադարձային 53298

Հայտնի է այսօր դանակահարված մոր և աղջկա ինքնությունը․ Մայրը մահացել է

Լուրեր 52608

Երկաթները մտել են մեքենայի մեջ. Հայտնի է վարորդի և ուղևորների ինքնությունը

Իրադարձային 37911

Քեֆ են արել երեխայի ծնվելու առթիվ, ապա որոշել տեղ գնալ. Ողբերգական վթարը խլեց նաև 16-ամյա տղայի կյանքը

Լուրեր 30609

Արտակարգ դեպք՝ Վանաձորում

Իրադարձային 30444

Հրապարակվել է հրդեհ-ավտովթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները

Լուրեր 28185

Տավուշում հրդեհից մոխրացած Սուրեն Մելքումյանը Հադրութից էր․ Նոր մանրամասներ դեպքից․ ՖՈՏՈ

Իրադարձային 25764

Վիրավոր զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ Հայտնի է՝ ինչ է կատարվել

LifeStyle 24993

Սոֆի Դևոյանը ծաղրում է նախկին սիրելիին. Նա բացառիկ հրապարակում է արել