Առաջիկայում Հայաստան մտնող դոլարի քանակն ավելի է մեծանալու

Լուրեր mediaarm 2023-02-25 19:02:00 22149
dolar-2_02Pz5.jpg

Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանում դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է։ Այսքան ցածր  փոխարժեք վերջին տասը տարում չենք ունեցել։ Փետրվարի 24-ին  բանկերում դոլարը գնվում էր 385-387 դրամով, վաճառվում էր 390.50-397 դրամով, ինչը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.66 դրամով։ Եվրոյի փոխարժեքը եւս իջնում է։ 

Դեռ որքան է շարունակվելու Հայաստանի արտադրողների համար վտանգավոր այս գործընթացը՝ ոչ ոք չգիտի։ Կուրսի անկումը կախված է ՌԴ-ից եկող արտարժույթի հոսքից, որն օր-օրի ավելանում է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարիներին, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, ավելի ցածր փոխարժեք ենք ունեցել՝ մինչեւ 300 դրամ։ Հայաստանի այսօրվա իրավիճակը նա համեմատում է 2000-ականների հետ, երբ մեծ քանակությամբ դրսից գումար էր ներդրվում շինարարության համար, եւ դոլար-դրամ փոխարժեքը կտրուկ իջել էր։ «Այն ժամանակ 550-600 դրամ էր փոխարժեքը, եւ երեք տարում իջավ մինչեւ 300 դրամ։

Հետագայում՝ 2008-ին, երբ որ սկսվեց գլոբալ ճգնաժամը հիփոթեքային շուկայում, փողի հոսքը կրճատվեց, եւ մեկ տարում մենք մինուս 14 տոկոս անկում ունեցանք, եւ մեկ ամսվա ընթացքում 300 դրամից դոլարը դարձավ 380 դրամ։ Այժմ Ռուսաստանից եկող հոսքերի հետ կապված՝ մեզ մոտ այսպիսի իրավիճակ է՝ մեծ քանակությամբ արտարժույթ է գալիս Ռուսաստանից՝ կանխիկ եւ անկանխիկ»,- ասում է նա։ Պաշտոնապես միայն անկանխիկ, բանկային փոխանցումներով՝ այս տարի ՌԴ-ից եկել է 3,6 մլրդ դոլարի չափով գումար, ինչը 3 անգամ ավելի է անցյալ տարվա համեմատ։

Պարսյանը կանխատեսում է՝ առաջիկայում Հայաստան մտնող դոլարի քանակն ավելի է շատանալու։ «Որքան որ ՌԴ-ում ռազմական իրավիճակը սրվում է, այնքան ավելի մեծ հոսքեր են սպասվում։ Հիմա խոսակցություն է գնում նոր մոբիլիզացիայի մասին, եւ նոր մարդկային հոսք է սպասվում Հայաստանում։ Դրան գումարվում է նաեւ այն, որ Հայաստանը վերաարտահանում է մեծ քանակությամբ, այսինքն՝ ապրանքներ է բերում Հայաստան ու արտահանում է Ռուսաստան, ինչից կրկին արտարժույթի տեսքով գումարներ են գալիս»։  

ԿԲ-ն հունվարին մոտ 400 մլն դոլարով նվազեցրել էր պետական պահուստները։ Ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե ինչ են արել այդ 400 մլն դոլարը։ «Չենջ են արել, ներդրել են տնտեսության մեջ, ինչ-որ կապիտալ են արել՝ այդ մասին ինֆորմացիա չկա։ Ենթադրենք, եթե չենջ են արել, ապա փոխարժեքի անկմանը նպաստելու է նաեւ այդ 400 մլն դոլարը՝ դրամի վերածված։ Դա է պատճառը, որ այս պահի դրությամբ ահռելի քանակությամբ դոլար կա Հայաստանի տնտեսության  մեջ, որը ՀՀ տնտեսությունը չի կարողանում մարսել, եւ արհեստական ձեւով փոխարժեքն իջնում է, գնողունակություն չունի դոլարը»։ 

Ո՞ր ճյուղերի համար է վտանգավոր այս գործընթացը։ «Մեր արտադրողները մեծապես տուժում են։ Հանքարդյունաբերական ձեռնարկություններն են արդեն գանգատվում, որ այս փոխարժեքով նրանք չեն կարողանում նույնիսկ իրենց ծախսերը հոգալ, չնայած մետաղի գները դեռ բարձր են։ Էլ չասած, որ տարբեր՝ արդյունաբերական մշակման ոլորտներում ունենք անկում՝ գինեգործության, հրուշակագործության, եւ սա պայմանավորված է դոլարի ցածր փոխարժեքով։ Այ Թի ոլորտում, չնայած պաշտոնապես ունենք աճ՝ 40-50 տոկոսով, բայց դա ապահովել ենք ռուսական Այ Թի ընկերությունների հաշվին։ Այսինքն՝ ռուսական ընկերությունները եկել են այստեղ, ընկերություն են բացել եւ ԱՄՆ-ից դոլար են բերում Հայաստան»,- պատասխանում է Սուրեն Պարսյանը։ Այսինքն՝ սա մեր աճը չէ, եւ վաղը ռուս «այթիշնիկները» կարող են գնալ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ