Առաջադրանքը կատարված է, միջանցքը լուծարվում է․ ռուսները «բացել են կյանքի ճանապարհը»

Լուրեր mediaarm 2023-01-26 21:19:00 1464
ca53349d-9155-4a19-91f1-c68cb65e14df_xOsIB.jpeg

Քպ-ական վերնախավի ֆունկցիոներների միջազգային հանդիպումների վերաբերյալ պաշտոնական բոլոր հաղորդագրություններում նշվում է, որ «քննարկվել են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցեր, ուշադրություն է հրավիրվել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի վրա»։

Հայկական իրավունքները եւ տարածքները հանձնելու շուրջ ներքին կոնսենսուսի ձեւավորումից հետո ՔՊ-ական վերնախավն իր ագենտուրային պարտավորությունների շրջանակում լծվել է միջազգային ատյաններում հայկական խնդիրների քաղաքական կարգավորման պահանջների ու միջազգային հնարավոր միջամտության չեզոքացմանը։ Դա Մոսկվան, Բաքուն ու Անկարան չեն կարող անել, միայն՝ Երեւանը, ինչը եւ արվում է Կրեմլի հրահանգի համաձայն՝ միջազգային հանրությունը պետք է ներգրավվի բացառապես հումանիտար հարցերի կարգավորմանը։

Փաշինյանն իր այս ագենտուրային պարտավորությունը ձեւակերպել է՝ «մեր ջանքերն ընկալում են գտնում միջազգային հանրության կողմից», իսկ Արարատ Միրզոյանի ջանքերով լռության են մատնվում միջազգային զեկույցներում ու բանաձեւերում հայկական քաղաքական իրավունքներին առնչվող դրույթները։ Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական կառույցներին «հումանիտար խնդիրները» զեկույցում եւ բանաձեւում ներառելու համար, չհիշատակելով այդ փաստաթղթերում հայերի քաղաքական իրավունքներին առնչվող կետերը՝ կարգավիճակ եւ ազգային տարածք, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսում։

Ռուսները Բերձորի միջանցքը Բաքվի հետ փակել են հենց այդ նպատակով՝ լուծարել միջանցքի կարգավիճակը, Արցախը կտրել ՀՀ մնացած տարածքից եւ չեզոքացնել Արցախի խնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունները՝ միջազգային ատյաններում նոյեմբերի 9-ի թուղթը լեգիտիմացնելով։ Քպ-ական վերնախավի ու Հայ դատի հանձնախմբերի ջանքերով միջազգային փաստաթղթերում ու խորհրդարանների որոշումներում ավելի ու ավելի են հաճախանում հղումներն այդ թղթին, Արցախի խնդիրը հանգեցվում է հումանիտար հարցի, ընդ որում՝ կենցաղային մակարդակով, իսկ «Ադրբեջանին» չպատկանող արտատարածքային միջանցքը՝ «կյանքի ճանապարհի», որն արդեն ըստ այսպիսի սահմանման պատկանում է «Ադրբեջանին»։

Դժվար չէ ենթադրել, թե ինչ ծագումնաբանություն ունի այս եզրը եւ ով է հուշել․ Լենինգրադի բլոկադայից հայտնի այս եզրը քպ-ական վերնախավի ագենտուրային ջանքերին ու ռուսների ստորությանը համապատասխան ֆոն պետք է հաղորդի։ Ի դեպ, բազմաթիվ փաստաթղթեր ու վկայություններ կան, որ Լենինգրադի բլոկադան կազմակերպել է հենց Կրեմլը։

Այսպիսով, ՀՀ իշխանության ու նրա հենակ «ընդդիմության» ջանքերով Բերձորի միջանցքի կարգավիճակը լուծարվում է։ «Կյանքի ճանապարհն» ըստ էության բաց է՝ ռուսների մեքենաները, Կարմիր խաչի մեքենաները անցնում են, հիվանդներին տեղափոխում են, հումանիտար շարասյուներ են անցնում, ինչպես նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրերում։

Քպ-ական վերնախավը եւ նրան սպասարկող «արեւմտամետ»  մամուլն ու փորձագետները լայնորեն քարոզում են այն թեզը, թե իբր այդպիսով չեզոքացվում է «Մեղրիի միջանցքի» պահանջը, փրկվում է ՀՀ տարածքը։ Իրականում, Բերձորի միջանցքի կարգավիճակի լուծարումը լայնորեն բացում է թե ՀՀ տարածքով միջանցքի/միջանցքների, թե ՀՀ տարածքի զգալի մասի օկուպացման եւ օտարման դուռը։ Բերձորի միջանցքին կիրառված սխեմայով ու տեխնոլոգիաներով։ Հայաստանն ու Արցախն առանձնացնելու այս ստորության նպատակը եւ հետեւանքը դա է լինելու։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ