Աչքներս չորս արած հետևողական ենք լինելու. Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հոր ներկայացուցիչ

Իրադարձային mediaarm 2022-12-06 14:59:00 375
Հետևեք մեզ՝ Telegram-ում
pemzasen-1_WJmzr.jpg

Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի սպանության գործով տուժող կողմը հետևողական է լինելու, գնալու է մինչև վերջ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի՝ Զարինեի ամուսնու, ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը:

Նրա փոխանցմամբ` վարույթի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատագենետիկական, դատաբժշկական, դատահետքաբանական և այլն, որոնց եզրակացությունները ստանալուց հետո տուժող կողմը միջնորդություններով հանդես կգա:

Ներկայումս տուժող կողմին ոչ բոլոր տվյալներն են հասանելի, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի առաջ քաշած վարկածները, իսկ փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել եւ փաստաբանը զերծ մնաց գնահատականներից, սակայն արձանագրեց, հետողական են լինելու և գնալու են մինչև վերջ, պետք է պարզվի՝ ամեն մանրամասնությամբ:

Դիտարկմանը, որ իրավապահ մարմինների կողմից տրվող պաշտոնական տեղեկություններում ևս առկա են մի շարք հակասություններ, այդ թվում, պարզ չէ, թե այդ ամբողջ ընթացքում որտեղ է եղել Արկադի Բարսեղյանը, տպավորություն է, թե առանձնապես ծանր հանցագործությունները վերագրել են Վրույր Բարսեղյանին՝ միևնույն ժամանակ նրան ներկայացնելով որպես հոգեկան հիվանդություն ունեցող անձ՝ առանց դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը ստանալու, Գալիկյանն ընդգծեց. «Նախ՝ արձանագրենք, որ Վրույրը հոգեկան հիվանդ չէ: Հոգեկան հիվանդ լինելու համար պետք է փորձագիտական եզրակացություն, որ անձն անմեղսունակ ճանաչված լինի: Եթե անձն ինչ-ինչ խնդրով բանակից ազատվել է, դա դեռ չի նշանակում, որ անձը հոգեկան հիվանդ է և արարքը կատարելու պահին նա անմեղսունակ է եղել: Նշանակված են փորձաքննությունները, երբ եզրակացությունը կստանանք, ավելի հստակ մեկնաբանությունը կանենք»:

Իսկ թե Զարինեի ամուսինն ինչ հարաբերություններ ուներ Վրույր և Արկադի Բարսեղյանների հետ, դիտարկմանը, որ շրջանառվում էին տեղեկություններ, որ «Տիխ»-ի՝ Արկադի Բարսեղյանի հետ արտագնա աշխատանքի են եղել, Գալիկյանը նշեց, որ կոնկրետ հարաբերություններ որպես այդպիսին չի եղել, որևէ թշանամնք չկա:

«Ամեն դեպքում քննությունն ընթանում է: Մենք աչքներս չորս արած հետևողական ենք լինելու, որտեղ նկատեցինք թերություն՝ բարձրաձայնելու ենք »,- ընդգծեց Գարիկ Գալիկայնը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img5301_ET13x.jpeg

Ողբերգական ավտովթարը խլեց այս ընտանիքի անդամների կյանքը

img5295_lUTRu.jpeg

Հայտնի է Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը և նրա տնօրենը

img5293_HhsA1.jpeg

Լուսանկարներ՝ ամբողջ ընտանիքի կյանքը խլած ավտովթարից

img5287_3Th6Z.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ` ինչպես է Վեդիի մանկապարտեզի դայակը ծեծի ենթարկում երեխային

img5286_HbE_L.jpeg

Մի ամբողջ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ

img5283_ysHx9.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ողջ ընտանիքի կյանքը խլած վթարից

img5280_eVHKt.jpeg

Մահացած ընտանիքը Սպիտակից էր, ամուսինը զինվորական էր․ Մանրամասներ

marmnakan-vnasvack-1_jnAOr.jpg

Ընտանքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց և այնտեղ մահացել

anjrev-1_UuALr.jpg

Քամու ուժգնացում,հորդառատ անձրև, ամպրոպ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

astgagusak-5_qkVn1.jpg

Հուլիսի վերջին կենդանակերպի այս նշանները բառացիորեն կսուզվեն հաջողության ծովը

image750x5d471dc08e419_eP6-2.jpg

Լույս չի լինելու

jur-ci-linelu_XhyLP.jpg

Ջրանջատումներ մի շարք հասցեներում .երկար ժամանակով ջուր չի լինելու

hrant-toxatyan_pbnqI.jpg

«Անկասկած աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանի առողջության համար»

286e2f4d-4b91-4ecb-99d7-42514375e099_Adye_.jpeg

Ովքեր են ավտովթարից մահացած ամուսինները և նրանց երեխան

yntaniqi-andamnery-mahacel-enpdp4f_d3U98.jpg

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Երիտասարդ ամուսինները և նրանց 7-ամյա տղան մահացել են

dolar_r_K7-.jpg

Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ ավելացել

cfa0ffd5027bbb74919f204128a2ffc11721971866_OhCei.webp

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում.երիտասարդ ամուսինները տեղում, իսկ նրանց 7-ամյա տղան հիվանդանոցում մահացել են

gaz_QolQe.jpg

Հուլիսի 26-ին, 29-ին և 30-ին գազ չի լինելու

astgagusak-4_N_kua.jpg

Երջանկությունը դռան շեմին է. աստղագուշակ հուլիսի 26-ի համար

img5277_EpYHn.jpeg

3 անչափահասների մասնակցությամբ խոշոր ավտովթար է եղել

288384_9-6E1.jpg

Քամու ուժգնացում, ամպրոպ.առաջիկա եղանակային կանխատեսումներ

erazank_tojlG.jpg

Կկատարվի արդյո՞ք Ձեր երազանքը․ Պատասխանի համար երազանք պահեք ու ընտրեք թիվը

stap_hS0hr.jpg

Կնոջը հայտնաբերել են գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ․ Նոր ահասարսուռ մանրամասներ են ի հայտ եկել

avtvtar_z8hQa.jpg

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

rublin-tankacav-1qzv2g_bxm3m.jpg

Ռուբլին այսօր թանկացավ.ԿԲ