Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին

LifeStyle mediaarm 2024-04-26 13:31:00 549
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ani-qochar_GG-2j.jpg

Լրագրող Անի Քոչարն օրերս իր ինստագրամյան էջում հանդես է եկել մի քանի սթորիներով, որի ժամանակ անկեղծացել է`խոսելով վերջին շրջանում իր կյանքի բարդ էտապի մասին: Պարզվում է նրա մոտ լուրջ առողջական պնդիր է ի հայտ եկել`կապված սրտի հետ: Անիի խոսքը հուզել է ընթերցողներին

««Մեծսիրտ մարդ ես»,- հաճախ ասում են ինձ և ես ակամա շոյվում եմ: Միշտ վստահ եմ եղել, որ մեծ սիրտ ունենալը շատ լավ բան է և իրապես այն դրական իմաստ ունի, քանի դեռ այդ իմաստը փոխաբերական է և ոչ բժշկական ախտորոշում:

Աշխարհը գլխիս փուլ եկավ և այլևս ամենևին հաճելի ոչինչ չկար, երբ ինձ հայտնեցին, որ սրտային անբավարարություն ունեմ և սիրտս մեծացած՝ լայնացած է և որպես սրտամկան այլևս իր գործառույթը չի կատարում: Ավելի քան մեկ ամիս պահանջվեց, որ ես ինչ որ կերպ հաշվի նստեմ այս ախտորոշման և դրա հետևանքների հետ:

Երբ հոսպիտալացվեցի ու հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում (սրտային անբավարարության 17.000 ցուցիչով և թոքերում՝ հեղուկ), հերթական անգամ Տերն ինձ ապրելու հնարավորություն տվեց, բայց ըստ բժիշկների՝ ողջ կյանքս դեղերով պետք է ապրեմ, հետագայում գուցե սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն լինի: Բայց իմ հույսը կրկին ու կրկին Տերն է:
Արդեն ամսից ավելի է, ինչ ապրում եմ դեղորայքով (շատ և թանկարժեք), գնացել եմ նաև 2, 3-րդ կարծիքների հետևից. պնդումները նույնն են:

Բայց ես՝ վերստին վերապրածս, լավ գիտեմ՝ այնտեղ, որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում: Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս, գերմարդկային ճիգեր գործադրում, որպեսզի ապրեմ իմ բնականոն կյանքով, որպեսզի ընտանիքս և հատկապես երեխաներս չտուժեն:

Սա կյանքի հերթական մարտահրավերն ու իմ հավատքի մեծ քննությունն է և ես այն պատվով եմ անցնելու և գերազանցությամբ հաղթահարելու: Կասկած անգամ չունեմ: Իմ հավատքը, որ մանանեխի հատիկից էլ անհամեմատ մեծ է, այն այս անգամ ոչ թե սարեր է շարժելու, այլ իմ սրտի պատերն է շարժելու. ես հերթական անգամ վկայելու եմ ու Տիրոջ փառքը պատմեմ: Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև:

Տիրոջ հրաշքի սպասումով»,- գրել է լրագրողը:

Առողջություն ու անհոգ կյանք ենք մաղթում Անի Քոչարին:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
gazanjatum__sDRw.jpg

Մայիսի 6-ին,7-ին և 8-ին գազ չի լինելու

jur-chi-linelu_83syU.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

arexcvacayin-depq_EZhKl.jpg

Առեղծվածային դեպք Երևանում. Մանրամասներ

armen-ghazaryan_1m3UU.jpg

Ահա, թե որ հայտնի դերասանուհին է իրականում Արման Ղազարյանի կինը

zincarayox_MsT5K.jpg

Զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

metro_GVr5d.jpg

Կարևոր՝ մետրոյից օգտվողների համար․ ՆՈՐ ԳՐԱՖԻԿ

erexa-e-mahacel_R5dfS.jpg

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ Հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին

dolar-rubli_ulXnk.jpg

Ռուբլին ու դոլարը թանկացան. ԿԲ

kiranc_2oTxx.jpg

Կիրանցում իրավիճակը գերլարված է․ չափագրողներ են եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jirayr-voskanyan_ZTYhE.jpg

Ժիրայր Ոսկանյանը մանրամասներ է հայտնել իր հետ տեղի ունեցածի մասին

luys-chi-linelu-5_8lk1n.jpg

Վաղը հետևյալ հասցեներում լույս չի լինի

avtovtar-hrdeh_oHlpm.jpg

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում

arajin-aliq_5zHz3.jpg

««Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմերը»․ Մարիաննա Փայտյան

hrdeh-paytyun_jT8Z1.jpg

Երևանում պայթյուն է հնչել՝ հրդեհի բռնկմամբ․ Մանրամասներ

erevan-moskva-1_S4KCk.jpg

Երևան-Մոսկվա տոմuերը կտրուկ թանկացան

hayk-ghazaryan_58PMO.jpg

Ով է օրեր առաջ վրաերթից մահացած 9-ամյա տղան

rubli-5_Ge5vz.jpg

Ռուբլին ավելի թանկացավ

meri-grigoryan_YaXU-.jpg

20-ամյա Մերի Գրիգորյանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են բժիշկների պատճառով․ Նոր մանրամասներ

romela-sargsyan_E1RPm.jpg

Հայտնի է, թե ինչու են ամուսնալուծվել Ռոմելա Սարգսյանն ու Աշոտ Պողոսյանը

haytnabervel-e-marmin_bRMR5.jpg

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում

gagik-surenyan_9-DpC.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

jozef-azolyan_-szrr.jpg

Ոչ մի զինվոր չէր զոհվի, եթե գլխարկները դնեին. Ուրալի վթարից զոհվածի մայր

gazanjatum-7_vQjoU.jpg

2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում

avtovtar-6_gE6Ln.jpg

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում

bagrat-srbazan_YR8XS.jpg

Այս շիրիմների մոտ եմ ասում՝ մեր շարժումը զերծ է գույներից ու ուղղորդումներից. Բագրատ Սրբազան. Տեսանյութ