Աշխահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 99 տարեկան. ՖՈՏՈ

LifeStyle mediaarm 2023-05-22 12:14:00 84
41a5ee15-a67a-4401-8d64-001a7d09fa81_s2TaM.jpeg

Այսօր աշխահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 99 տարեկան։ Ներկայացնում ենք մեծանուն հայի կենսագրությունը.

Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:

Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:

Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):

top_charles_aznavour_top

9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:

rkg0aJUGMPo

Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:

Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև «Թեհրան-43» սովետական ֆիլմում:

sharl

Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ «Ջան», «Ինքնակենսագրություն», և «Քեզ համար, Հայաստան»:

Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը «Ազնավուրը Ազնավուրի մասին»:

Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:

1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոյում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի  «Օրֆեի պատգամը» (1960), Ֆրանսուա Տրյուֆոի «Կրակեք դաշնակահարին» (1960), Ֆոլկեր Շլենդորֆի «Երկաթյան թմբուկը» (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի հայ ցեղասպանությանը:

sharl aznavur

Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահանմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.:

Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան:

Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ , իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ