Ավտմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 30-ին ժամը 17։30-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Համլետավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։