Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած ասուլիսում հայտարարել է, թե ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։
«Ինչի՞ է սպասում Հայաստանը. հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։
«Ես պարզապես ստիպված եմ մեկ անգամ ևս ասել, որ այս տարին լինելու է վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը:
Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- ասել է նա: