Այսօր երգիչ Անդրեի ծննդյան օրն է։ Անդրեն՝ Անդրեյ Հովնանյանը, ծնվել է 1979-ի հուլիսի ութին՝ Ստեփանակերտում։ Երգել սկսել է վաղ տարիքից։
Երեք տարեկանում արդեն ակտիվ համերգներ էր տալիս տանը՝ ընտանիքի համար։
Վեց տարեկանից գնացել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի, իսկ ինը տարեկանում արդեն իր առաջին երգն է գրել՝ «Աղոթք»։
Նա բազում մրցանակների է արժանացել՝ բարձր պահելով հայի պատիվը։