Այդ չարիքի դեմ պայքարի ուղղությամբ ակնկալում ենք հանրության աջակցությունը․ Վահե Ղազարյան

Լուրեր mediaarm 2023-03-01 21:06:00 222
b3b1838e-2449-4b09-bf1f-22d0a6fb7146_PyGp7.jpeg

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում։

«Ակնհայտ է, որ ավանդական միջոցներով սրա դեմ պայքարն այդքան էլ արդյունավետ չէ, քանի որ թմրանյութերի տարածումն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Միայն 2020 թվականի համեմատ 2023-ին շուրջ 4 անգամ ավելացել են թմրանյութեևի «օնլայն շոփեր» կոչվածը՝ հասնելով մի քանի հազարի։ Սա մեծագույն խնդիր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլև ամբողջ աշխարհի։ Արդյո՞ք ոստիկանության ստորաբաժանումները տեխնիկապես վերազինված են, համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն արդյո՞ք տիրապետում են ժամանակակից  գործիքներին և վերապատրաստումներ անցնո՞ւմ են, թե ոչ»,-ասաց պատգամավորը։

ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի խոսքով՝  մեծ աշխատանք է կատարվում թմրամիջոցների շրջանառության դեպ պայքարի ուղղությամբ։

«2023 թվականի հունվարի մեկից առ այսօր ՆԳՆ ոստիկանության կողմից արձանագրվել է  324 դեպք, որից 122-ը իրացման դեպք, 150-ը՝ պահելու։ Նշված դեպքերից մոտ 45 հատը սինթետիկ թմրանյութեր են։ Իրոհ մտահոգիչ է, ես համողված եմ, որ ապօրինի թմրանյութերի շրջանառության մեծ ծավալներ են առկա, այդ իսկ պատճառով 2022 թվականը հայտարարվել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի»,-նշեց Վահե Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվել, մշակվել է ռազմավարության ծրագիր, որպեսզի թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի։

«Համագործակցում ենք միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում ենք այլ երկրների արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունենք օրենսդրական փոփոխություններ իրականացնել, անչափահասների և երիտասարդության շրջանակներում բացատրական աշխատանքներ ենք իրականացնում։ Սահմանային անցակետերում նախատեսում ենք ուժեղացնել հսկողությունը, որին կներգրավվեն վարժեցված հատուկ շներ։ Այդ չարիքի դեմ պայքարի ուղղությամբ ակնկալում ենք հանրության աջակցությունը»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ 2022 թվականին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ Նախատեսվում է ընդլայնել այդ բաժինը՝ դարձնելով վարչություն։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ