ԱՄՆ ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներնը դեռ հունիսի 21-ին գիտեին «Վագներ»-ի հիմնադիր Պրիգոժինի մտադրությունների մասին, գրում է The New York Times-ը։
Թե կոնկրետ երբ են նրանք ստացել այս տեղեկությունները, հայտնի չէ։
Ըստ NYT-ի, հետախուզության պաշտոնյաները չորեքշաբթի զրույցներ են ունեցել ԱՄՆ վարչակազմի, ՊՆ պաշտոնյաների հետ, իսկ հինգշաբթի ստացել լրացուցիչ հաստատում:
Նշվում է, որ մի քանի ամիս շարունակ Վաշինգթոնը հետևել է Պրիգոժինի հարաբերությունների զարգացմանը ՌԴ ՊՆ ղեկավարության հետ և որ ԱՄՆ-ին հաջողվել է գաղտնալսել ռուս բարձրաստիճան զինվորականների խոսակցությունները: