«Ամբողջ գիշեր թե՛ դիրքերի, թե՛ գյուղի վրա կրակել են են»․ Հաթերք գյուղի բնակիչները հրաշքով են փրկվել

Լուրեր mediaarm 2023-10-31 21:40:00 897
hay-adrbejanakan-sahman_TYtOM.jpg

Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչները հրաշքով են փրկվել։ Ադրբեջանցիները սեպտեմբերի 19-ին և 20-ին գյուղի վրա, բառի բուն իմաստով, կրակ են թափել․ ռազմական ավիացիան, հրետանին աշխատում էր թե՛ դիրքերի, թե՛ բուն բնակավայրի ուղղությամբ։

«Ինքնաթիռներով, անօդաչուներով, հրետանիով, ինչով ասես ռմբակոծում էին։ Գյուղի վրա էնքան ռումբ է ընկել, ուղղակի հրաշքով քաղաքացիական բակչության շրջանում զոհ չունեցանք։

Մարդիկ նկուղներում էին արդեն։ Իսկ որ սկսվեց պատերազմը, երեխաները դպրոցում էին․ թե ինչ սարսափելի տեսարան էր, չեմ կարող նկարագրել․ բոլորը լացում, ճչում․․․ Մի քանի երեխա ուշագնաց եղավ վախից․․․»,-«Փաստինֆո»-ին պատմել է Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը։

Ադրբեջանցիների առաջխաղացումը կանխելու համար գյուղի տղամարդիկ շարժվել են դեպի Չարեքթար՝ օգնելու ՊԲ-ին։ Գրիգորյանը հիշում է՝ հրետանին այնպիսի ինտենսիվությամբ էր աշխատում իրենց վրա, որ մեքենայի վրա տեղ չէր մնացել՝ ամբողջությամբ ծակծկվել էր փամփուշտներից։ Ստիպված մեքենաները թողել, ոտքով հետ են գնացել գյուղ՝ դիրքավորվելով անմիջապես Հաթերքի մոտ։

«Գյուղի չորս կողմում կանգնել ենք, որ թույլ չտանք ադրբեջանցիները գյուղ մտնեն։ Ամբողջ գիշեր թե՛ դիրքերի, թե՛ գյուղի վրա «կարկուտ» են թափել»։ Լուսաբացին՝ ժամը 7-ի կողմերը բնակիչներին տարհանել ենք, քանի որ արդեն բավականին առաջ էին եկել, արդեն Գետավանում էին։ Կես ժամում հավաքվել ենք, դուրս եկել։ Մեքենաներով մի կերպ Թարթառն անցել ենք, վերջին մեքենան չի էլ հասցրել․ թշնամին արդեն Դրմբոնի խաչմերուկ էր հասել։

Մեքենայի ուղղությամբ սկսեցին կրակել, մեջի մարդիկ հազիվ դուրս են վազել ու մտել անտառները։ Մի քանի ժամ էնտեղ տապ են արել, քանի որ թուրքերն էլ էին անտառներում, ձայնները պարզ լսում էին։ Զորքը դեռ դիրքերում էր, չէին իջել, մեր գյուղի տղամարդիկ էլ դեռ գյուղի չորս կողմում կանգնած էին․զորքը զինաթափելուց հետո, միասին ամսի 23-24-ին նոր էդ մի քանի հոգին կարողացել են գյուղից դուրս գալ»,-պատմել է Հաթերքից բռնի տեղահանված Գրիգորյանը։

Գյուղի՝ շուրջ 2000 բնակչին միանգամից Իվանյանի օդանավակայան են հասցրել, որտեղ մի քանի օր նրանք շարունակել են անմարդկային պայմաններում մնալ։

«Անգամ հաց չկար․ ոչ մի բան չեն հասցրել մարդիկ իրենց հետ վերցնել՝ բացարձակապես ոչինչ։ Իվանյանում մնալու էդ մի քանի օրն էլ մի կերպ էինք կարողանում ցամաք հաց գտնել։ Փռի մոտ ժամերով հերթ էի կանգնում, որ բնակիչների համար հաց ստանամ․․․ Աննկարագրելի իրավիճակ էր․․․

Ու սա արդեն չորրորդ անգամն է, որ բնակիչները բռնի տեղահանվում են։ Երկու անգամ 1990-ականներին ենք տեղահանվել, հետո 2020-ին, հիմա էլ նորից նույն պատմությունը կրկնվում է։ 1990-ականներին էլ ենք Թարթառն անցել, հազիվ փրկվել․․․ Էն ժամանակ ոտաբոբիկ, ոտքով, քշվելով․․․ Էն ժամանակ մեքենա էլ չկար, հազիվ ենք հասցրել դուրս գալ․․․»,-ասել  է բռնի տեղահանված արցախցին։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ