«Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը»,- Հ2-ի տաղավարում ընթացող հարցազրույցում լրագրողի այս դիտարկմանը համաձայնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Տեղ գյուղի ծայրի տներին ադրբեջանցիներն արդեն ձեռով են անում և բարձր ձայնով ասում՝ հայ կանա՛յք, համբերե՛ք, հեսա կգանք: Տեղ գյուղի ցորենի արտերն ամբողջությամբ գրավված են»,- ասաց Բագրատյանը: |