Ադրբեջանի մեծությամբ երկրորդ Սումգայիթ քաղաքի երկհարկանի բնակելի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու անչափահաս երեխա է մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սումգայիթ քաղաքում այրվել է 200 քմ ընդհանուր մակերեսով շինություն:
Դեպքի վայրի զննությամբ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 2017 և 2021 թվականներին ծնված երկու մանկահասակ երեխաների դիեր»,- ասվում է զեկույցում։