«Բոլոլա» սիթքոմը, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթեր է վերադարձել երկրորդ եթերաշրջանով, «Ինսթագրամ»-ի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որ համացանցում դարձել է քննարկման առարկա:
Պատճառն այն է, որ սիթքոմի գլխավոր դերասանները` որպես տարազային հագուստ, կրում են թուրքական նախշերով ու թուրքական արտադրության կտոր, որի դեմ արդեն տևական ժամանակ պայքարում են ոլորտի մասնագետները:
Երկրորդ եթերաշրջանում սիթքոմի արդեն հայտնի կազմին՝ Արմեն Պետրոսյանին, Զառա Սահակյանին, Աղաս Մանուկյանին, Մագա Հարությունյանին, Նորայր Եղյանին, Անի Արզումանյանին, Աննա Խաչիկյանին, Ագնեսա Շահնազարյանին և Արտյոմ Կարապետյանին միացել են նաև Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը և Լևոն Սարգսյանը։
Լուսանկարում Մենչն (Արմեն Պետրոսյան) ու Աղասն են, որոնք նստած են առջևում, իսկ նրանց հետևում կարմիր տարազներով կանգնած են Զառան, Անին, Աննան և Մագան։ ««Բոլոլա» պարային համույթ»՝ գրված է և լուսանկարին կից։
