Մահացել է Խաչիկ Հարությունյանը․ Հայտնի է հուղարկավորության վայրը և ժամը

Հասարակական mediaarm 2024-04-26 10:30:00 3294
Հետևեք մեզ՝ Telegram-ում
xacik-harutyunyan_RVKaK.jpg

Մահացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունն ու տեղեկացնում, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 18:00-20:00 «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 27-ին ժամը 13:00-ին նույն վայրից:

Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 6-ին Երևանում: 1971-75 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության ու գծագրության բաժնում։ Աշխատել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, հետագայում՝ Սևանի քաղաքային կուլտուրայի բաժնի թատրոնում` բեմադրող նկարիչ։ 1977-82 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ-դեկորատորը, մասնակցել է մի շարք օպերային և բալետային ներկայացումների ձևավորման աշխատանքներին՝ «Դավիթ Բեկ», «Նորմա», «Տոսկա», «Գայանե», «Անուշ» և այլն:

Խաչիկ Հարությունյանի համահեղինակությամբ ստեղծված «Հայաստան» որմնանկարը 2014-ին ընդգրկվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։ Նա հեղինակ է տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքերի, ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական գրքեր, հրատարակել է գեղանկարչական երեք ալբոմ, բանաստեղծությունների և գրաֆիկական աշխատանքների երկու ժողովածու։ Հրապարակումներով և ելույթներով հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթերում և ամսագրերում, հրատարակել հեղինակային գիրք-ալբոմներ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում և գեղարվեստական ֆոնդերում, անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և այլուր:

Խաչիկ Հարությունյանը նաև ՌԴ նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների դաշնության անդամ էր:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
gazanjatum-2_qPZ60.jpg

2 օր գազ չի լինելու. Հասցեներ

jranjatum-1_mqRRS.jpg

Երկար ժամանակով ջուր չի լինելու

karkut__Du1N.jpg

Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

hh-pn_3ZQwU.jpg

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

erkrasharj_tg6fF.jpg

5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

shtap-ognutyun_iIhlY.jpg

Երևանում շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել

dolar-rubli-2_w6SxB.jpg

Ռուբլին և դոլարը թանկացան․ ԿԲ նոր փոխարժեքները

zinvor-e-viravorvel_oUzFN.jpg

Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը

hrdeh_FtL6G.jpg

Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

iran-1_R-SvN.jpg

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

gazanjatum__sDRw.jpg

Մայիսի 6-ին,7-ին և 8-ին գազ չի լինելու

jur-chi-linelu_83syU.jpg

Նշված հասցեներում ջուր չի լինելու

arexcvacayin-depq_EZhKl.jpg

Առեղծվածային դեպք Երևանում. Մանրամասներ

armen-ghazaryan_1m3UU.jpg

Ահա, թե որ հայտնի դերասանուհին է իրականում Արման Ղազարյանի կինը

zincarayox_MsT5K.jpg

Զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

metro_GVr5d.jpg

Կարևոր՝ մետրոյից օգտվողների համար․ ՆՈՐ ԳՐԱՖԻԿ

erexa-e-mahacel_R5dfS.jpg

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ Հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին

dolar-rubli_ulXnk.jpg

Ռուբլին ու դոլարը թանկացան. ԿԲ

kiranc_2oTxx.jpg

Կիրանցում իրավիճակը գերլարված է․ չափագրողներ են եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jirayr-voskanyan_ZTYhE.jpg

Ժիրայր Ոսկանյանը մանրամասներ է հայտնել իր հետ տեղի ունեցածի մասին

luys-chi-linelu-5_8lk1n.jpg

Վաղը հետևյալ հասցեներում լույս չի լինի

avtovtar-hrdeh_oHlpm.jpg

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում

arajin-aliq_5zHz3.jpg

««Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմերը»․ Մարիաննա Փայտյան

hrdeh-paytyun_jT8Z1.jpg

Երևանում պայթյուն է հնչել՝ հրդեհի բռնկմամբ․ Մանրամասներ

erevan-moskva-1_S4KCk.jpg

Երևան-Մոսկվա տոմuերը կտրուկ թանկացան