Ինչ «քյար» մնաց Վազգեն Մանուկյանին. Տխուր ու ցավալի վերջաբան

Լուրեր mediaarm 2021-03-25 01:18:00 1098
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vazgen-manukyan_CfBKn.jpg

MediaArm.am- Tiv1.am-ը գրում է.   «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով հանդիպել են «Հայրենիքի փրկության շարժման» լիդերները, խոսել են արտահերթ ընտրություններից, առաջիկա անելիքներից։ Նշվում է, որ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ակնառու նեղսրտած է եղել, իր ելույթում էլ շեշտել է, որ շարժման առաջնորդներն անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել՝ իշխանափոխության հասնելու «տատասկապատ» ճանապարհին։

Իհարկե, Վազգեն Մանուկյանը «տատասկապատի» մասին ոչինչ չի ասել, դա ես եմ ավելացրել «օդից կախված լուրերին»՝ ավելի պատկերավոր դարձնելու համար խոսքս, բայց համաձայնեք սիրելի ընթերցողներ, որ անցած չորս ամիսներին Վազգեն Մանուկյանի մղած պայքարը կարելի է բնորոշել որպես տատասկապատ, ոլորապտույտ, եթե կուզեք՝ նույնիսկ քարքարոտ ճանապարհ։

Հո հանաք բա՞ն չէ կրած պարտությունից հետո, վիշտը կրծքի տակ դուրս գալ անմիջապես փողոց և կոնսոլիդացնել ալեկոծված ժողովրդին։ Բա՞ եթե հաշվի առնենք Վազգեն Մանուկյանի պատկառելի տարիքը, ձմեռվա բուքը, միայն հիշեք փետրվարի 21-ի հուժկու հանրահավաքի անտանելի եղանակային պայմանները։

Էլ չեմ խոսում քայլած կիլոմետրերի, մարզեր կատարած այցերի, տարբեր վտանգավոր հայտարություններ անելու խիզախության, չլռենք նաև հասարակության տարբեր խավերին առերեսվելու բարդությունների մասին։ Ոչինչ չխնայեց նշանակալի քաղաքական հետագիծ ունեցող գործիչը, նույնիսկ անհնարինը արեց ու թվում էր՝ ահա, վերջապես սայլը տեղից շարժվում է, բայց արի ու տես, նախագահ Արմեն Սարգսյանն ու զինվորականներն էլ «թև ու թիկունք չդարձան» վարչապետացուին, որ իր  լայնախոհությամբ և արդարամտությամբ գար և առաջնորդեր երկիրը դեպի ներքաղաքական կայունացում, դեպի պայծառ ապագա։

Ջուրը լցվեց, ամբողջը ջուրը լցվեց, մնաց միայն խորը հիասթափությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
astxagushak_Puik7.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 2-ի համար

jranjatum_VmKnC.jpg

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

mankapartez_RMIfM.jpg

Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում

voghbergakan-vtar-1_m3GYK.jpg

Հայտնի է Սյունիքում ողբերգական վթարից մահացածների և վիրավորների ինքնությունը․ Որն է եղել վթարի իրական պատճառը

rubli-1_4uRdG.jpg

Ռուբլին կտրուկ թանկացավ. ԿԲ

spanutyun_xeFcP.jpg

Սպանություն Երևանում. 35-ամյա տղամարդու ինքնությունը հայտնի է

gevorg-kristi_6Nlpd.jpg

Մենք փրկվեցինք. Ինչ է պատահել Գևորգին ու Քրիստինային

erevan-moskva-chvert-1_TJ8BA.jpg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը ռեկորդային էժանացել են

kiranc-1_BMq7O.jpg

Կիրանցում իրավիճակը գերլարված է․ Ինչ է կատարվել գիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

vraert-2_yXCZ2.jpg

Ցավալի լուր․ Վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ Ինքնությունը հայտնի է

amusnutyun_VLVcG.jpg

Ամուսնության տարիքային շեմը փոփոխության կենթարկվի

sev-apaki_Jikow.jpg

Կարևոր՝ վարորդների համար․ Փոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

vraert-1_gBCHZ.jpg

Հայտնի է վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա աղջկա ինքնությունը․ ՖՈՏՈ

gazanjatum-1_1Ls7z.jpg

2 օր գազ չի լինելու նշված հասցեներում

jranjatum-1_gxVPy.jpg

Ջուր հավաքեք. 36 ամբողջ օր ջուր չի լինելու

xoshor-avtovtar_O2hRw.jpg

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ ՖՈՏՈ

aram-meliqyan_5mEJK.jpg

Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը. Հուզիչ տեսանյութ

hrdeh__NvJZ.jpg

Ազատի կացարանի հրդեհից զոհվածի պապիկ նոր մանրամասներ է հայտնում․ Տեսանյութ

avtovtar_1rpER.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

erexan-mahacel-e_qOyWm.jpg

ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է. Թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

rubli_AKdnK.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_Hqzrf.jpg

Հոսանքազրկումներ տասնյակ հասցեներում

vraert_0SJ4S.jpg

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը մահացել է

qaxaqacin-mahacel-e_h7k38.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Մոսկվա-Երևան թռիչքի ժամանակ քաղաքացի է մահացել

erexa-e-mahacel_kwX1Q.jpg

Աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է