Էլի ապրիլ եկավ։ Ապրիլի 2։ Օրը անհնար է մոռանալ։ Տղերքը մինչև արյան վերջին կաթիլը կռվեցին, որպեսզի դիրքերը չտան․․․
Ապրիլի 1-ին Ռոբերտ Աբաջյանը զանգեց հորը․
-Պապ ջան, ծնունդդ շնորհավոր: Տղեդ գնում ա դիրք պահելու…
Ապրիլի երկուսին անմահացավ։ Անմահացան 130 հերոսներ։
Ռոբերտի խոսքերը ոչ միայն իր, այլ դիրքը պահողների խոսքն է՝ էս դիրքը հանձնողի մերը…. Վերջին նռնակն էր մնացել Ռոբերտի մոտ։
Վերջին նռնակով պայթեցրեց իրեն մոտեցող թշնամու զինվորներին։