Քարդաշյան քույրերից ամենաերիտասարդը՝ Քայլի Ջենները, մի քանի օրում կորցրել է ինստագրամյան իր էջի ավելի քան 750.000 հետեւորդ: Այս մասին հայտնում է Independent-ը։
Social Blade ընկերության տվյալների բազայի համաձայն՝ հետևորդներ կորցնելու տենդենցը սկսվել է չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, երբ Քայլի Ջենները կորցրել է 124711 բաժանորդ։
Հաջորդ օրը հետևորդները պակասել են 38578-ով, իսկ մեկ օր անց՝ 49631-ով։ Փետրվարի 27-ի դրությամբ Քարդաշյանների կլանի ամենաերիտասարդ ներկայացուցչի լսարանը պակասել է ավելի քան 750 հազար հետևորդով։
Երկրպագուների թվի նվազումը կապված է 25-ամյա Քայլի Ջենների եւ 30-ամյա Սելենա Գոմեսի կոնֆլիկտի հետ, ով նախկինում սոցցանցում բաժանորդների քանակով գերազանցում էր նրան։