Ինչպես հայտնել ենք, ապրիլի 27-ին կայացել է Արթուր Վանեցյանի որդու հարսանիքը:
Հարսանիքին հրավիրված են եղել նաև ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ:
Այս հանգամանքը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից` հաշվի առնելով Տավուշում տիրող հուզումները։
Արարողությանը մասնակցել են ընդդիմադիր գործիչներ, գործարարներ, Արցախի նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև լրագրողներ։ Ասում են` ի տարբերություն հատուկ հյուրերի, մյուսներին մուտքի մոտ ստուգել են մետաղորսիչ սարքերով։