Թայվանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի թիվը հասել է 4-ի, տուժածները 97-ն են։
Սա կղզուն հարվածած ամենահզոր երկրաշարժն է՝ վերջին 25 տարվա ընթացքում։
Վերջին անգամ Թայվանում նման հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 1999 թվականին։
7,6 մագնիտուդով ցնցումների հետևանքով շուրջ 2400 մարդ էր զոհվել, 50 000 շենք ավերվել էր կամ վնասվել։