Երբ կնշվի Ծաղկազարդը. Ինչ խորհուրդ ունի այն

Եկեղեցական կյանք mediaarm 2024-03-16 21:35:00 513
Հետևեք մեզ՝ Telegram-ում
caxkazard_WiGGC.jpg

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Այս տարի այն կնշվի մարտի 24-ին։

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում:

Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում:

Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
astxagushak-5_vMH0_.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համար

gazanjatum-8_XOS7A.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

artakarg-depq-2_LaEEI.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ ՖՈՏՈ

exanaky-hayastanum-1_W7DWv.jpg

Օդի ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին

anais-sardaryan_0LEjb.jpg

Ինչի համար և ում պատճառով է բшնտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը. Բացառիկ մանրամասներ

xuliganutyun_1h2a-.jpg

Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ Ինչ է կատարվել

dolar-rubli-1_0Rh4q.jpg

Ինչ փոխարժեքներ ունեն այս պահին դոլարն ու ռուբլին

avtovtar-1_-OTO_.jpg

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Մեքենան 10 մետր գլորվելով հայտնվել է ձորում

hosanqazrkumner-1_XSX3R.jpg

Հոսանքազրկումներ կլինեն հարյուրավոր հասցեներում

hrdeh_SNKLU.jpg

Արտակարգ․ Մեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ Մանրամասներ

cnndkan-e-mahacel_ECX1o.jpg

Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը

spanutyun_xzRUV.jpg

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

anahit-adamyan-1_NLESE.jpg

Աշոտ Ղազարյանի թոռնուհին ու սիրելին բшժանվել են. Բացառիկ մանրամասներ

erkrasharj-1_tYxyb.jpg

5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

hayko-hovhannisyan_21zkK.jpg

Աշխարհի չափ սիրում եմ, մամ. Հայկ Հովհաննիսյանի հուզիչ խոսքերը` մայրիկին

ka-zoh_GMGXr.jpg

Լուսանկարներ այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից․ 16-ամյա Արմենը մահացել է

varkayin-partavorutyun_W1DWh.jpg

Ով պետք է կատարի մահացած անձի վարկային պարտավորությունը և ինչ չափով

voghbergakan-avtovtar_91Uuc.jpg

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ Հայտնի է վարորդի և մահացած ուղևորի ինքնությունը

dolar-rubli_iB4kY.jpg

Դոլարի և ռուբլու փոխարժեքներն թանկացան

goxutyun-1_i1abg.jpg

Կինը ամուսնուց գաղտնի գողացել է 1.200.000 ՀՀ դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի և ոսկյա զարդեր, որը ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատարելու համար

eranuhi-grigoryan_Wigx8.jpg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փրկարարները հայտնաբերել են 2 օր որոնվող Երանուհի Գրիգորյանի մարմինը

gagik-surenyan-2_yv_14.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

gazanjatum-5_1O3VF.jpg

Նշված հասցեներում գազ չի լինելու

jranjatum-4_u0iRM.jpg

Այս հասցեներում ջուր չի լինելու

jemma-hovhannisyan_jLBaz.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը

Լուրեր 26520

20-ամյա Գեորգի Ղուլյանը և 65-ամյա Նելլի Թամրազյանը մահացել են

Հասարակական 21387

Հայտնի է դարձել՝ երբ կդադարեն անձրևները

Իրադարձային 19947

Հայտնի է թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում մահացած քաղաքացու ինքնությունը․ ՖՈՏՈ

Իրադարձային 14760

Արարատի մարզում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. Հնչել են կրակոցներ

Լուրեր 13389

Եկեղեցու այգում լքված նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է. Ով է նա

Իրադարձային 12948

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Իրադարձային 10194

Կոտայքի մարզում տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան, ստիպել է մերկանալ, ապա նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

Հասարակական 9174

Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

Հասարակական 8784

1 օր կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

Իրադարձային 8487

Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ Կա զոհ և վիրավոր․ ՖՈՏՈ